
Photo: Tomas Shelby
ԲՐԴԼԻՆՔՍԻ ՄԱՍԻՆ
Photo: Tomas Shelby
Հետևելով իր առաքելությանը՝ «միավորել թռչուններին և մարդկանց», մեր կազմակերպությունը ձգտում է զարգացնել արդյունավետ բնապահպանական ցանց՝ թռչունների և նրանց բնակավայրերի պահպանության համար:
Ինչո՞վ է զբաղվում մեր կազմակերպությունը:
- Մենք ժողովրդականացնում ենք թռչուններին և նրանց պահպանությունը երկրի բնակիչների մեջ և միավորում ենք թռչնասերներին բիրդվոչինգի հայկական ասոցիացիայում:
- Մշակում ենք թռչունների ազգային մոնիտորինգի համակարգ:
- Մշակում ենք թռչունների համար կարեւոր տարածքների հայեցակարգը հանրապետությունում:
- Որոշում ենք Հայաստանի թռչունների բնապահպանման կարգավիճակը:
- Թարմացնում ենք թռչունների պահպանության և դրանց ռեսուրսների օգտագործման վերաբերյալ գործող օրենսդրությունը:
- Աջակցում ենք, թռչուններին վերաբերող մասով, մի շարք միջազգային կոնվենցիաների արջև Հայաստանի պարտավորությունների կատարմանը:
- Ձևավորում ենք թռչունների և նրանց բնակավայրերի պահպանությանը վերաբերվող տեղեկատվական օրակարգը:
- Մշակում ենք կրթական և բնապահպանական ծրագրեր դպրոցականների, թռչնադիտողների և թռչունների պաշտպանների համար:
- Ներկայացնում ենք Հայաստանը թռչնադիտողների միջազգային հանրության շրջանում` որպես թռչնադիտարկման (բիրդինգի) և էկոտուրիզմի հետաքրքիր և հարմար վայր:
Այս աշխատանքի մեծ մասն արվում է մեր համայնքի անդամների` թռչնապաշտպանների, թռչնադիտողների, գիտնականների և միջազգային բնապահպանական կազմակերպություններից գործընկերների օգնությամբ և մասնակցությամբ: