

Photo Ilya Vartanian
Ի՞նչ ենք մենք անում
Հարգելի ընկերներ, մեր կազմակերպությունը զբաղվում է թռչունների և նրանց բնակավայրերի պահպանությամբ: Օգտագործելով մեր գիտելիքները՝ մենք Արցախի երեխաների համար մշակել ենք էքսկուրսիաների մի շարք, որտեղ նրանց պատմում ենք Հայաստանի բնության, նրա թռչունների, կաթնասունների, սողունների և ձկների մասին:
Մենք ուզում ենք, որ երեխաները, ովքեր ժամանակավորապես ապրում են իրենց տանից դուրս և սթրես են ապրում, կարողանան իրենց կրկին զգան երեխա
Ի՞նչ էքսկուրսիաներ ենք առաջարկում
Ներկայումս անց է կացվում էքսկուրսիաների չորս տեսակ. դրանցից երեքում մենք երեխաներին պատմում ենք Հայաստանի ձկների, թռչունների և կաթնասունների մասին, չորրորդում նրանք կծանոթանան Թումանյանի ստեղծագործությանը խաղային եղանակով:
Էքսկուրսիայի սկզբում մենք հանդիպում ենք նշանակված վայրում, չափում երեխաների ջերմաստիճանը և ստուգում դիմակների առկայությունը` համաձայն COVID-ի պահանջների, և ավտոբուսով գնում ենք նպատակակետը:
Խումբը բաղկացած է մեկ խմբարից և 10-13 երեխաներից, որոնց կարող են միանալ երեք մեծահասակներ իրենց հարազատների շարքերից: Էքսկուրսիայի ընթացքում երեխաները կթարմացվեն թարմ սենդվիչներով և հյութով, իսկ վերջում ամբողջ խմբին ավտոբուսով կտանեն ելման կետ:
Ի՞նչ է արդեն արված

Ո՞րն է էքսկուրսիաների ինքնարժեքը

Հարգելի ընկերներ, մենք ձգտում ենք ավելացնել էքսկուրսիաների քանակը, և դուք, եթե նման հնարավորություն ունեք, կարող եք մեզ օգնել այս հարցում:
Ինչպե՞ս կարող եք դուք օգնել
- Առաջինը` մեզ լրացուցիչ անվճար տրանսպորտ տրամադրելով` ավտոբուս վարորդով, առնվազն 20 հոգու համար: Զանգահարեք մեզ 095 54 44 05 հեռախոսահամարով կամ գրեք մեզ Ֆեյսբուքում.
- Երկրորդը՝ «Մեր երեխաները» հասարակական նախաձեռնությանը դրամական փոխանցում կատարելով: